Պետք է հասնել նրան, որ իշխանությունը փոխանցվի սահմանադրական ճանապարհով․ Արա Զոհրաբյան
Պետք է հասնել նրան, որ իշխանությունը փոխանցվի սահմանադրական ճանապարհով։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ։
«Բոլորդ գիտեք, որ հիմա ընտրություններ են նշանակված։ Բայց մինչև ընտրությունների օրը կրկին ամբողջ ազգը փորձության մեջ է գտնվում։ Մինչև ընտրություն կարող է այնպիսի փաստաթղթեր ստորագրվեն, որոնք արդեն անիմաստ դարձնեն ամեն ինչ։ Այդ իսկ պատճառով, պետք է բոլորս պահանջենք, որպեսզի հրապարակի վարչապետը և եթե իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնելու մեր շահերը, ապա նրանք պետք է հեռանան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պահանջում ենք փաստաթղթի ամբողջական՝ նաև գաղտնի մասի հրապարակում. Շարմազանով
- Ժամը 17։00-ից լինելու ենք Հրապարակում
- Հրապարակվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության հավելվածը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան