Այս իշխանությունների մեկ օր ավելի ղեկին մնալն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը․ Արթուր Վանեցյան
«Պատիվ ունեմ» Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը Կառավարության շենքի մոտ ընթացող հանրահավաքի ընթացքում անդրադարձավ մարդկանց կողմից հնչեցրած այն մեղադրանքներին, թե վեց ամիս շարունակ հավաքվում են, խոսում, սակայն որևէ քայլի չեն դիմում։ Վանեցյանն այս հարցում տեսնում է հայ ժողովրդի մեղավորությունը։
«Պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին ու հասնեինք մեր պահանջին։ Այն է՝ մեր երկրի ու հայրենիքի փրկությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով այսօր հրապարակված փաստաթղթին, Վանեցյանը, մասնավորապես, ընդգծեց․
«Առաջին հայացքից հասկանում ես, որ որևէ խնդրահարույց կետ այդ փաստաթղթում չկա։ Բայց, արի ու տես, որ սեպտեմբերի 27-ից սկսած այս իշխանությունները յուրաքանչյուր օր խաբելով, ստելով, մանիպուլացնելով, մեզ հասցրեցին մի իրավիճակի, որի արդյունքում ունենք Արցախի հանրապետության տարածքի 75 տոկոսի կորուստ։ ՀՀ տարածքում ունենք 500-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, ըստ պաշտոնական տվյալների, որոնք անարգելք մտել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի մարզի տարածք։ Ու մենք եկել հավաքվել են այստեղ, միտինգ ենք անում»։
Վանեցյանի համոզմամբ՝ եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում, այսօր ոչ թե պետք է ակցիա տեղի ունենար, այլ այս իշխանություններին վերջը տալու գործընթաց։
«Այս իշխանությունների մեկ օր ավելի ղեկին մնալն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը։ Այսօր պայքար չէ հանուն ինչ-որ մի բանի։ Այսօր պայքար է մեր ապագայի, մեր պետականության պահպանման համար։ Այսօր մենք կանգնած ենք իրական բնաջնջման առջև»,- իր ելույթում ասաց Վանեցյանը։
Ինչ վերաբերում էարտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն, ապա Արթուր Վանեցյանն այն որակեց ծուղակ։
«Ցավոք սրտի, մենք եկանք հասանք այս «ծուղակին», որը կոչվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մեկ ամիս է մնացել ընտրությւոններին։ Հիմա ընտրություններից մեկ ամիս առաջ, այս իշխանությունները փորձում են արագ-արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, ստորագրություններ դնել թղթերի տակ, որոնց հրապարակված մասը, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը՝ պայքարելն է։
«Հայ ժողովուրդն արժանի չէ նման նվաստացուցիչ պայմաններում բանակցելու թուրքի հետ։ Ճառերի, հայտարարությունների ժամանակն անցել է, պետք է կանգնել ոտքի՝ հանուն մեր հայրենիքի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի դեմը կզել է ու սրան ինչ ասի՝ էտ էլ անելու է․ Բաբկեն Հարությունյան
- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը․ «Հայաստան» Դաշինք
- Այս պահին Հանրապետության հրապարակ պետք է գան Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․ Էդգար Ղազարյան
- Այս մարդն աթոռը փոխել է Հայաստանի հետ․ Նարեկ Մալյան
- Հենց այդ գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը»․ Միհրան Հակոբյան
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան