Իրավունք 14:00 20/05/2021 Հայաստան

Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան

«Խոսքը բացառապես քաղաքական հետապնդման մասին է: Սույն գործով մեղադրանք առաջադվեց Արմեն Գևորգյանին միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ նա ստանձնելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանն այսօր հրավիրված է եղել Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ  հաղորդագրության համաձայն՝ «Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»:

Է. Ալեքսանյանի ներկայացմամբ, սույն քրեական գործը հարուցվել է դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ին:

«Ես և իմ գործընկեր Լուսինե Սահակյանը մեղադրանքին ծանոթացանք: Միանշանակ կարող ենք ասել, որ այս չարաբաստիկ մեղադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, ապօրինի է, սկզբից մինչև վերջ  իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ»,- ասաց փաստաբանը:

Նրա ներկայացմամբ, սույն քրեական գործով դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ից կատարվել են բազմաթիվ ապօրինություններ. «Դրանցից մեկն այն է, որ այդ գործով, երբ որևէ մեկը, այդ թվում Արմեն Գևորգյանը, չունեին կասկածյալի կամ մեղադրյալի  դատավարական կարգավիճակ, թե նրա, թե նրա բարեկամների ամբողջ գույքի վրա դրված էր եղել կալանք, իսկ օրենքը ուղղակի պահանջում է, որ  նշված հարկադրանքի միջոցը  կարող է կիրառվել միայն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ: Բոլոր դատարանները  հաստատել են այդ որոշման ապօրինի լինելու  հանգամանքը: Երբ դատական ակտերը մտել են օրինական  ուժի մեջ, հենց Հատուկ քննչական ծառայությունն իրավունքի  խախտումը վերացնելու մասին որոշում է  կայացրել:

Պատկերացնում եք՝ ինչի՞ հետ գործ ունեք: Իրենք վերաքննիչ դատարանի կողմից որոշումը  կայացնելուց հետո անգամ վճռաբեկ բողոք չեն տարել, իրավունքի խախտումը  ինքնուրույն վերացրել են: Խոսքն այն մասին է, որ իրենք էլ են շատ լավ հասկանում, որ այն, ինչ կատարում են, ուղղակի ապօրինի է»:

Է. Ալեքսանյանն ասաց, որ ներկա պահին գույքի վրա կալանք դրված չէ, քանի որ ունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի կապակցությամբ հենց  ՀԾՔ-ն որոշում է  կայացրել իրավունքի  խախտումը վերացնելու մասին:

«Կարող ենք ենթադրել, որ հետագայում պարոն Գևորգյանի՝ կարգավիճակ ստանալուց հետո նրա նկատմամբ այլ հարկադրանքի միջոցներ կկիրառվեն, ինչու ոչ՝  կրկին գույքի վրա արգելանք կդնեն: Նախապես նշում ենք՝ կրկին լինելու է ապօրինի, քանի որ ոչ դրա հիմքերը, ոչ  նպատակները գոյություն չունեն, խոսքը գնալու է փաստացի նույնատիպ հարկադրանքի կիրառման մասին, որն  արդեն իսկ դատարանների կողմից ճանաչվել է  ապօրինի»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ այս պահին Արմեն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, բնականաբար, չի ընդունում մեղադրանքը, որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել:

«Մենք այս գործի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ բողոքարկելու ենք,  իրենց գլուխը դնելու ենք ցավի տակ»,- ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը:

Լուսինե Սահակյանն իր հերքին բացատրեց, թե ինչպիսինն է մեղադրանքի բովանդակությունը. «Արմեն Գևորգանի հարազատների, կնոջ հնարավոր բոլոր հարազատների գույքերի վրա արգելանք է դրվել, ըստ մեղադրանքի՝  իբրև այդ գույքերը ձեռք են բերվել Արմեն Գևորգյանի կողմից: Ըստ մեղադրանքի անհասկանալի է, թե իրենք ինչումն են մեղադրում Արմեն Գևորգյանին, ասում են՝ փողերի լվացման արդյունքում է այս գույքերը ձեռք բերել:

Խոսքն, օրինակ, առնվազն կնոջ հարազատների այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը:

Այսինքն, այս աստիճանի աբսուրդ իրավիճակ է ստեղծվել, երբ մեղադրում են, որ այդ գույքեր ձեռք են բերվել պաշտոնավարման տարիներին Արմեն Գևորգյանի կողմից,  այն դեպքում, երբ նույնիսկ տարիները չեն փորձում հասկանալ և խոսքն այնպիսի անձանց մասին է, որոնք շատ լուրջ նյութական միջոցներ են ունեցել մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը:

Իրենք ուղղակի թվարկել են, որ հարազատներն ունեն այսպիսի գույքեր, հայտարարագրել են այսպիսի գույքեր, ՀՔԾ-ն  գտնում է, որ Գևորգյանի միջոցներով է ձեռք բերվել: Բայց ինչպե՞ս, ի՞նչ, որևէ ապացույց չկա»:

Լուսինե Սահակյանը նույնպես նշեց, որ ուղիղ քաղաքական հետապնդում է Արմեն Գևորգյանի նկատմամբ. «Տեսնելով, թե առաջիկա ընտրություններում ինչպիսի դիրք է զբաղեցնելու Արմեն Գևորգյանը՝ որոշեցին կոնկրետ քրեական հետապնդում  սկսել և կոնկրետ մեղադրանք առաջադրեցին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}