Նիկոլ Փաշինյան և պետական շահերն անհամատեղելի հասկացողություններ են. Արմեն Գևորգյան
«Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և որոնք պատրասվում են ստորագրման, լեգիտիմ չեն, դրանք մեր իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ չեն կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով, պետք է լինեն միջպետական պայմանագրեր:
«Կարծում եմ՝ քաղաքական ուժերը, իշխանությունները, պետք է դա հասկանան»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նրա խոսքով, եթե այդ փաստաթղթում ինչ-որ նախապայմաններ կան, պետք է հասկանալ, թե ինչի մասին է, ով ում, ինչ պայման է դրել. «Տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է: Պատկերացնում եք՝ նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետության, պետականության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ, մենք չգիտենք՝ այդ ինչ փաստաթուղթ է ընդհանրապես: Զավեշտ է»:
«Եկեք մի բան ֆիքսենք՝ Նիկոլ Փաշինյան և պետական շահերն անհամատեղելի հասկացողություններ են»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելուց անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․Այլընտրանքային նախագծեր խումբ
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- Այն, ինչ պատրաստվում է անել վիժվածքը, էլ ավելի սարափելի է․ Միքայել Մինասյան