Փաստաբաններ. Արմեն Գևորգյանը չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք չի ստորագրելու
Հայաստանի նախկին փոխվարչապետ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսնյանն ու Լուսինե Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։
Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում
- Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
- ՀՔԾ-ն՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքառաջադրելու մասին
- Արմեն Գևորգյան. Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն
- «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը