Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Ստորագրության նախապատրաստվող նոր հայտարարության մեծ վտանգներից մեկն այն է, որ այն ամրագրելու է պաշտոնապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանները, որի հետևանքով Հայաստանը կվավերացնի Արցախի Ադրբեջանի կազմում լինելու փաստը։ Դա այլևս փակելու է Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ բանակցային հնարավորությունը։ Դա այն է, ինչի մասին հետպատերազմյան շրջանում անդադար խոսում է Ալիեւը:
Այլևս պետք է բացառել, որ նոյեմբերի 9-ից եւ հունվարի 11-ից հետո այդ ազգադավ սրիկայի ստորագրությունը դրվի որեւէ փաստաթղթի տակ։ Նա Հայաստանի օրինական ղեկավար չէ։ Նա ապօրինի է զավթել այդ պաշտոնը։ Րոպե առաջ նա պետք է վռնդվի վարչապետի պաշտոնից։
Սիրելի ժողովուրդ ոտքի կանգնեք: Հայաստանի և Արցախի բոլոր ժամանակների քաղաքական, ռազմական, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ, գործարարներ, բանվորներ, գյուղացիներ, ծառայողներ, ուսուցիչներ, ուսանողներ, միացեք իրար, կանգնեք իրար կողք, նույն վայրում, նույն օրը, նույն ժամին: Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից։ Մի կողմ թողեք այդ ընտրություն կոչված ծաղրուծանակը, զբաղվեք լուրջ գործով։ Մեր այսօրվա ապրած ամեն րոպեն դարի արժեք ունի։ Ամեն րոպե հապաղելն այլևս կործանարար է»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- Այն, ինչ պատրաստվում է անել վիժվածքը, էլ ավելի սարափելի է․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան