Հասարակություն 11:02 20/05/2021 Հայաստան

«Կասպերսկի». ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը

Շորթող ծրագրերը հաճախ են հիշատակվում կիբեռսպառնալիքների քննարկման ժամանակ, որոնց ընկերությունները կարող են բախվել 2021 թվականին։ Չարագործները շատ առաջ են գնացել նման ծրագրերի ստեղծման գործում, ինչը հաստատվում է նման հարձակումների մասին պարբերաբար տարածվող նորություններով։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ,  այնուամենայնիվ, ցանցահենները կարողանում են թաքցնել, թե ինչպես է կազմակերպվում շորթող ծրագրերի էկոհամակարգը։ «Կասպերսկի» ընկերության փորձագետներն ուսումնասիրել են դարկնետի ֆորումները և REvil ու Babuk խմբերի գործունեությունը, որպեսզի կազմակերպություններին օգնեն հասկանալ, թե ինչպես է աշխատում այն և ինչպես պայքարել դրա դեմ։ 

Շորթող ծրագրերի էկոհամակարգը ներառում է բազմաթիվ մասնակիցներ, որոնք կատարում են տարբեր դերեր: Նրանց թվում են մշակողները, բոտմաստերները, հասանելիություն վաճառողները և շորթող ծրագրերի օպերատորները, որոնք համագործակցում են միմյանց հետ դարկնետում: Նրանք հանդիպում են մասնագիտացված ֆորումներում, որտեղ միշտ կարելի է գտնել  ծառայությունների կամ գործընկերների որոնման մասին նոր հայտարարություններ:

Խոշոր խաղացողները, որոնք կազմակերպում են լայնածավալ հարձակումներ և սովորաբար աշխատում են ինքնուրույն, հաճախ չեն այցելում նման կայքեր: Սակայն հայտնի խմբերը, որոնցից է REvil-ը, որոնք վերջին մի քանի եռամսյակների ընթացքում ավելի ու ավելի հաճախ են գրոհում կազմակերպությունները, պարբերաբար հրապարակում են իրենց առաջարկներն ու գործընկերային ծրագրի մասին նորությունները: Այս տեսակի մասնակցությունը ենթադրում է փոխշահավետ հարաբերություններ մշակողների և նրանց միջև, ովքեր ուղղակիորեն գրոհում են կազմակերպությունը: Առաջիններն ստանում են շահույթի 20-40% մասնաբաժինը, իսկ երկրորդները՝ 60-80%։

Գործընկերների ընտրությունը մանրակրկիտ կարգավորված գործընթաց է՝ հաստատված կանոններով, որոնք որոշվում են շորթող ծրագրերի օպերատորների կողմից հենց սկզբից, ներառյալ՝ աշխարհագրական հայտանիշով սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, զոհ փնտրելիս չարագործները ոչ մի հատուկ ընտրություն չեն կատարում։

Մարդիկ, ովքեր վարակում են կազմակերպությունները և նրանք, ովքեր կառավարում են շորթող ծրագրերը, տարբեր սուբյեկտներ են, որոնք միավորված են միայն շահույթ ստանալու ցանկությամբ, ուստի հաճախ զոհ են դառնում կազմակերպություններ, որոնց ենթակառուցվածքներին գրոհողները հեշտությամբ կարող են հասանելիություն ստանալ: Դրա համար հարձակմանը կարող են ներգրավվել գործընկերներ, որոնք վաճառում են արդեն վարակված ընկերություններին հասանելիությունն աճուրդում կամ ֆիքսված գնով, որը կարող է սկսվել 50 ԱՄՆ դոլարից: Այդ չարագործները հաճախ կամ բոտնետների տերեր են, որոնք իրականացնում են զանգվածային ու լայնածավալ արշավներ և մեծածախ վաճառում  վարակված սարքերին հասանելիությունները, կամ հասանելիութուններ վաճառողներ, որոնք փնտրում են համացանց ելքի հրապարակայնորեն բացահայտված ծրագրային խոցելիություններ, օրինակ, VPN-սարքերում կամ էլեկտրոնային փոստի շլյուզներում, և առաջարկում են դրանք օգտագործել կորպորատիվ ցանց ներթափանցելու համար:

Ֆորումներում, որտեղ առաջարկվում են շորթող ծրագրեր, կարելի է գտնել նաև այլ առաջարկներ: Օրինակ, որոշ չարագործներ վաճառում են վնասաբեր ծրագրերի նմուշներ և շորթող ծրագրերի ստեղծման համար ԾԱ՝ 300-ից մինչև 4000 ԱՄՆ դոլար գնով, ինչպես նաև առաջարկում են շորթող ծրագրեր՝ որպես մշակողների մշտական աջակցությամբ ծառայություն՝ ամսական 120 ԱՄՆ դոլարից մինչև տարեկան 1900 ԱՄՆ դոլար գնով:

«Շորթող ծրագրերի էկոհամակարգը բարդ կառուցվածք է, և խաղաքարտին դրված են բազմաթիվ շահեր։ Դա բազմաթիվ խաղացողներով շարժունակ շուկա է, որտեղ կան ինչպես պատահական, այնպես էլ շատ պրոֆեսիոնալ ու առաջավոր խաղացողներ։ Նրանք չեն ընտրում կոնկրետ թիրախներ և գրոհում են ցանկացած մասշտաբի կազմակերպության, եթե կարողանում են դրա ենթակառուցվածքին հասանելիություն ստանալ։ Այդ բիզնեսը ծաղկում է, այն մոտ ժամանակներս չի անհետանա,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը։ - Լավ նորությունն այն է, որ նույնիսկ բավականին պարզ անվտանգության միջոցները կարող են խանգարել չարագործներին գրոհել կազմակերպությունը։ Բազային մեթոդներն, ինչպիսիք են ԾԱ-ի կանոնավոր թարմացումը և մեկուսացված կրկնօրինակների ստեղծումը, իսկապես աշխատում են: Կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնք ընկերությունները կարող են օգտագործել իրենց անվտանգությունն ապահովելու համար»:

Շորթող ծրագրերի էկոհամակարգի և դրանցից պաշտպանվելու մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ  կայքից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}