Ինչպես ադրբեջանցիները առանց ուժի չեն հեռանա մեր տարածքից, այդպես էլ Նիկոլը առանց ուժի չի գնա. Վրթանեսյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին ցածր է, բայց 20 տարվա ընթացքում նրա գեներացված ատելությունը կուռ է»,- այսօր Կառավարության մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ ինքը շատ տոքսիկ կերպար է դարձել, փորձում է այդ թույնից բաժին հանել մյուսներին։
«Ու բնականաբար, առաջ են գալիս պառակտումներ։ Մի պահ խփում են Քոչարյանին, հետո՝ ՀՀԿ-ին, հետո մեկ ուրիշին։ Նիկոլի ցանկությունն է, որ քաղաքացիների 50 տոկոսը չգնա ընտրություններին, իսկ մյուսների ձայներն էլ փոշիացվեն ինչ-որ փոքր կուսակցությունների միջոցով, որոնք չեն կարողանալու հաղթահարել այդ շեմը և մտնել ԱԺ»,- նշեց նա։
Հարցին, թե ինչ կտա ստորագրվելիք փաստաթղթի գաղտնի մասի հրապարակումը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց՝ ասելով, որ ոչինչ չի փոխվի, եթե այդ փաստաթուղթն ամբողջապես հրապարակվի, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։
«Չգիտեմ՝ այդ դեպքում հնարավոր կլինի՞ փաստաթղթի ստորագրումը կասեցնել։ Պետք է հասկանալի լինի՝ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում ընտրություններով գնալ, նա պատրաստ է ցանկացած ապօրինության՝ իշխանությունը պահելու համար։ Մյուս ուժերը պետք է պատրաստ լինեն իրենց ստացած ձայները պաշտպանել փողոցում։ Եթե չլինի պատրաստակամություն՝ փողոց դուրս գալու, ապա նրանք իրենց ձայները կորցնելու են։ Ինչպես ադրբեջանցիները առանց ուժի չեն հեռանա մեր տարածքից, այդպես էլ Նիկոլը առանց ուժի չի գնա»,- կարծիք հայտնեց Կարեն Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պահանջում ենք փաստաթղթի ամբողջական՝ նաև գաղտնի մասի հրապարակում. Շարմազանով
- Ամեն օրն էլ պետք է օգտագործել այս կառավարությանը նաև առանց ընտրությունների հեռացնելու համար. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան