Հարկատուն այսուհետ երկու դիմումի փոխարեն մեկով կարող է հետ ստանալ գերավճարները
«Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ունեցած հարկ վճարողների գերավճարները և դրանցից տարբերվող գումարները վերադարձնելու պարզեցված ընթացակարգի սահմանմանը»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Նրա խոսքով՝ դրանք կոչվում են անցումնային գերավճարներ, որոնք հաշվառվել են Գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի առանձին ենթահաշիվներում և դրանք հարկատուների դիմումների հիման վրա կամ վերադրաձվել են կամ մարվել են նրանց հարկային պարտավորությունների հաշվին՝ բացառությամբ սոցիալական վճարների:
ՊԵԿ նախագահը բացատրեց, որ գործող կարգավորումներով սոցիալական վճարները մարվում են բացառապես սոցիալական հաշիվներում առկա գումարներից:
Նրա խոսքով՝ նախկինում այդ գումարները ստանալու համար տնտեսվարողը երկու անգամ պետք է դիմում գրեր:
«Նախագծով առաջարկվում է գերավճարները վերադարձնել առանց հարկ վճարողի դիմումի »,- հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանը և հավելեց, որ հարկատուն հնարավորություն կունենա ստանալ այդ գումարները և մարել սոցիալական պարտավորությունները:
Նա հաստատեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկատուների գերավճարները կազմել են 276 մլրդ դրամ, որից անցումային գերավճարը կազմել է 125 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ այդ պարտքը հիմնականում մարվել է և այս պահին կազմում է 4 մլրդ 540 մլն դրամ՝ գործող 39935 հարկ վճարողների նկատմամբ:
Էդվարդ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ որոշման ընդունումից հետո այդ գումարներն ավտոմատ կփոխանցվեն հարկատուների հաշիվներին, որոնք կրկին դիմում ներկայացնելուց հետո կարող են դրանք վերցնել կամ տնօրինել:
Կառավարությունը հաստատեց որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Կառավարությունն այսօր հավանություն կտա համացանցում կեղծ լուր տարածելու համար 2-4 տարվա ազատազրկում նախատեսող օրինագծին