Մարուքյան. Տեսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Սովետական Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով խմբակցություն անունից, խոստովանեց՝ զարմացած է Փաշինյանի ելույթից, չի էլ հասկացել, թե ում վրա է վերջինը մունաթ եկել։
«Ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բան ենք բանակցում, բայց թուղթը գաղտնի չի մնացել։ Հիմա ո՞ւմ վրա եք մունաթ գալիս։ Դուք մի հատ թուղթ չեք կարողանում գաղտնի պահել, ժողովուրդ, սահմանները ո՞նց եք պահելու, ո՞նց եք էս հարցերը կարգավորելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա չի հասկանում, թե ինչո՞ւ էր պետք այս հարցերը դնել կարգավորման մինչև նշանակված արտահերթ ընտրությունները։ Նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին հղում անող Փաշինյանին էլ հարցնում է՝ բա ռազմագերիների հարցն ի՞նչ եղավ, եթե նրանց վերադարձ չի եղել, ինչո՞ւ են դրանից բխող նոր փաստաթուղթ ստորագրում։
«Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի գերիների վերադարձի վերաբերյալ կետը չեն իրականացրել, հիմա ի՞նչ երաշխիք կա, որ նոր փաստաթղթի դրույթները կկատերեն, կամ նոր տեղից չեն մտնի ՀՀ տարածք ու նոր պահանջներ ներկայացնեն։ Ավելին, Փաշինյանն ասում է՝ չկա անկլավների հարց, սուտ է, բայց նոր ամբիոնից հայտարարում է՝ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ։
Բա եթե սուտ են ասում, որ անկլավների հարց է քննարկվում, ինչո՞ւ եք նման բան ասում։ Տեսե՞լ եք, որ Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Սովետական Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ։ Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարը նման բան ասի։ Ինչի՞ Փաշինյանը նման բան ասում։ Ասում եք՝ ընդդիմությանը թեզեր է տալիս Ադրբեջանին։ Ընդդիմությո՞ւնն է տալիս, թե՞ դուք»,- հարցեր հնչեցրեց Մարուքյանը։
Նա զարմանալի որակեց նաև այն, որ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ձեռ է առնում ԱԳ փոխնախարարին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին
- Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Փաշինյան
- Չի՛ կարելի, երկիր ենք կորցնում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք. Գորգիսյանը՝ իշխանություններին
- 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
- ՀՀ ԱԳՆ-ն այդ փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի. Ավետ Ադոնց
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան