Այս մարդն աթոռը փոխել է Հայաստանի հետ․ Նարեկ Մալյան
Այս մարդն աթոռը փոխել է Հայաստանի հետ։ Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։
«Գլխավոր մեղավորին, այս «բորշն եփողին» պետք է հանենք՝ իր ոհմակի հետ միասին։ Այդ գործակալական ցանցի հետ միասին պետք է հանենք, դատենք, հետո հայերով նստենք մտածենք՝ ինչ ենք անում»,- ասաց նա և ավելացրեց․
«Խնդիրը նրանում է, որ այն մարդը մեր անունից ինչ-որ հարցեր է բարձրացնում, մեզ հետ որևիցե կապ չունի։ Այդ մարդն իշխանություն պահելու խնդիր է լուծում, այս մարդն աթոռը փոխել է Հայաստանի հետ»։
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել՝ վճռական գործողությունների գնալու համար․
«Ինձ չի բավարարում հավաքվենք, հետո գնանք տուն, էս կոնցեպտը չի բավարարում։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի վճռական գործողությունների գնամ, պատասխանատվությունից չեմ վախենում, եթե դրա համար պետք է գնամ բանտ, պատրաստ եմ։ Սրա այլընտրանքը՝ ուղղակի հրաժարվելն է հայ լինելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Հենց այդ գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը»․ Միհրան Հակոբյան
- Գլխավոր դավաճանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին նախաձեռնել է ազգադավ ծրագիր. Արծվիկ Մինասյան
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան