Նոյեմբերի 9-ին տեղի ունեցածն ամենաբացասականն էր, որ կարող էր տեղի ունենալ մեր հետ 21-րդ դարում. Պարույր Հայրիկյան
«Նոյեմբերի 9-ին, երբ մեզ տհաճ անակնկալ մատուցվեց, այն արժանի գնահատականի չարժանացավ մեր ընդհանուր ազգային մտածողության կողմից, ավելին, որոշ շջանակներ այն ներկայացրեցին օրինաչափ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ ազգին մեծագույն ձախողում, խայտառակություն «պարգևած» Փաշինյանը ոչ միայն մնաց իշխանության, այլև ասօր շարունակում է կրկնել այդ քայլերը, քանի որ իրեն թվում է, թե մի խումբ մարդկանց առողջ բանականությունը մթագնելով, կշարունակի իր գործը:
«Մենք պետք է հասկանանք, որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցածը և այսօր շարունակվողը ամենաբացասական բաներն էին, որ կարող էին կատարվել մեր հետ 21-րդ դարում՝ համեմատաբար խաղաղ պայմաններում»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Բանախոսը իրավիճակից ելքը տեսնում է կատարվածին ազգովի գնահատական տալու մեջ, իսկ լուծումը՝ ստից և ինքնախաբեությունից հրաժարվելն է:
Նրա խոսքով՝ նախորդ դարի 80-ական թվականների վերջից հայ ժողովրդին պարտադրում են թերի լուծումներ:
«Թերի վիճակի հետևանքն այն է, որ ունեցանք հայտարարություն, որն ավելի բարձր կշիռ ստացավ, քան ինչ-որ վավերացված փաստաթուղթ»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:
Ըստ Հայրիկյանի՝ կա պատմական իրողություն և եթե հայ ժողովուրդն ուզում է, որ վիճակը փոխվի պետք է հասկանա, որ հայտնվել է մի միջավայրում, որը նրան տանում է դեպի կործանում:
«Մեր մեծագույն խնդիրը գալիս է մի բանից՝ ՀՀ քաղաքական կողմնորոշումից»,- նկատեց Պարույր Հայրիկյանը և բացատրեց, որ դրա պատճառն այն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, վերջինս էլ պայմանագրերով դաշնակից է մեր հակառակորդի հետ, իսկ Թուրքիան էլ իր հերթին ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերն է:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը հայտնվել է ճահճում և հնարավոր չէ այդ իրավիճակում պատկերացնել, թե ապրում է այգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան