Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. Փաշինյան
«Վերջին հինգ օրերը ասք են այն մասին, թե ինչպես են իրենց ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ իր գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն է։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության աշխատանքը թիմային է, համակարգված և արդյունավետ, քանի որ միջազգային հանրությունում իրավիճակի վերաբերյալ կա համաձայնություն, որով արձանագրվում է Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը:
«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ առանց նախապայմանների Ադրբեջանի զորքերը պետք է լքեն ՀՀ սահմանը: Կա փաստ, որ չունենք դելիմիտացված և դեմարկացված սահման»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ եռակողմ հանձնաժողով ձևավորելու առաջարկ կա:
«Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակվի, դա վատ ու անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ապա ասեմ, որ այո, դա միակ և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես, երկու օր է՝ գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Եվ դրա մեջ ամենակարևորն այն է, որ կողմերը պարտավորվում են՝ սահմանային իրադրությունը լուծվում է դիվանագիտական քաղաքական ճանապարհով»,- ներկայացրեց նա։
Բացի այդ, նա նաև վստահեցրեց, որ չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է.
«Պետք է հասկանանք, որ մենք բոլորս շատ լարված ենք և շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց դա չի նշանակում, որ պետք է պարզ բանեը չնկատենք»։
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի՝ փաստաթղթից տեղյակ չլինելուն, Փաշինյանն ասաց՝ այդ փաստաթղթերը ստանում են ԱԳՆ խողովակներով։
«Ես ո՞նց եմ ստանում դա: Ո՞նց եմ ստանում ես դա: Կարա՞ մեկդ բացատրի: Դա տրվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունը ուղարկում է նախարարություն՝ նախարարին: Նախարարն էլ ուղարկում է ինձ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
- Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել փաստաթուղթ, որը վերաբերում է սահմանազատմանը. Մարուքյան
- «ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու». ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան