Ադրբեջանցիները կրակել են Շոշի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ. «Արցախպրես»
Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Արցախի Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:
Նրա խոսքով, վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան