«Հրապարակ». Ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ոտքերն արդեն կտրվել են գետնից, մեծ մասը կասկած չունի, որ «կրելու» են ընտրություններում և գալու են իշխանության։ Մեզ ասացին, որ Քոչարյանը, բացի ընտրացուցակից, ևս մեկ՝ գործադիրի ցուցակ է կազմել, որտեղ ապագա կառավարության կազմն է՝ մարզպետներից մինչև նախարարներ, փոխվարչապետներ։
Իշխանությունը վերցնելու քայլերից մեկն էլ ռուսաստանյան «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամությունից հրաժարվելն էր, որտեղ նա շատ բարձր աշխատավարձ էր ստանում, և որի անդամն էր 2009-ից սկսած։ Նշենք նաև, որ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի աշխատում՝ սահմանային լարմանը զուգընթաց, նրա վարկանիշն անշեղորեն նվազում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: