Ո՞ր դեպքում գրավադրված մեքենան կկարողանան դուրս բերել երկրի սահմանից
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի խոսքով, նախագծով առաջարկվում է, որ գրավադրված տրանսպորտային միջոցների՝ պետական սահմանով հատման դեպքերի հետ կապված իրավակարգավորումները ամբողջական չեն, ինչն էլ հանգեցնում է մի շարք խնդիրների։
«Առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հանելուն: Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ լիազորված անձի գրավադրած տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը»,- նշեց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ 2020-ի փետրվարի դրությամբ ավտովարկերի դիմաց գրավադրված տրանսպորտային միջոցներից շուրջ 42%-ը՝ 607 ավտոմեքենա, հատել է ՀՀ սահմանը:
«Գրավադրված տրանսպորտային միջոցների բացթողումն արգելվում է գրավատուի և գրավառուի միջև կնքված պայմանագրում այդ իրավունքի՝ սահմանված չլինելու պարագայում։ Եթե սահմանը հատելու իրավունքը պայմանագրում սահմանված չէ, ապա այդ դեպքում իրավունք չի տրվի այդ մեքենան սահմանից դուրս բերել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են