Երկու անգամ կկրճատվեն Օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների թիվը
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկու անգամ կրճատել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թիվը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Դա կլինի ոչ ավելի, քան 78 հազար մարդ (առանց մարզիկների):
Նշվում է, որ կարգելվի պետությունների ղեկավարների և նախարարների հանդիպումը իրենց իսկ օլիմպիականների հետ:
Արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս կարճ ժամանակահատվածում մնալ Ճապոնիայում, չօգտվել հասարակական տրանսպորտից և գտնվել միայն Տոկիոյի տարածքում: Եթե նրանք համաձայնեն կատարել այդ պահանջները և կորոնավիրուսի թեստեր անցնեն, ապա Ճապոնիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտինը նրանց համար կչեղարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին