500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայ-ադբրեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում օպերատիվ իրավիճակը փոփոխություն չի կրել և շարունակում է մնալ լարված, քանի որ դեռևս 500-600 ադրբեջանցի զինվոր գտնվում է ՀՀ տարածքում:
Նրա խոսքով՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների տրամաբանություն այն է, որ մարտավարական քայլերով սահմանափակի ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալ, իսկ քաղաքական առումով՝ թույլ չտա, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:
Փաշինյանը հավաստիացրեց, որ «ահռելի» դիվանագիտական աշխատանք է տարվում, որի վկայությունն այն է, որ կառավարության նիստում ԱԳ նախարարի աթոռը այդ պահին թափուր է:
Անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան