
20.05.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3663 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Առողջացել է 472 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221559 դեպք, որոնցից 209980-ն` առողջացած, 4364-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1069 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5433 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1050075 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 19.05.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 18.05.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 17.05.2021. Կորոնավիրուսի 67 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- 16.05.2021. Կորոնավիրուսի 131 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 14.05.2021. Կորոնավիրուսի 230 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին