ՊՆ. Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. ԶՈւ ստորաբաժանումներն իսպառ զրկել են ադրբեջանցիներին որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից
- ՊՆ-ն հաստատեց՝ Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն եղել է
- ՊՆ. Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցիների թիկունքային ապահովման փորձերը
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը էական փոփոխություններ չի կրել
- ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողների մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
- ՊՆ. Այս պահին ընթանում են բանակցություններ
- ՊՆ. Սյունիքում փոխհրաձգություն չի եղել