«Չենք ասում՝ մի նշեք, ասում ենք՝ համեստ նշեք». Անահիտ Բախշյան. «Հրապարակ»
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դժվարանում է պատասխանել, թե Երևանի քաղաքապետարանն ընդառաջ կգնա՞՚ քաղաքացիական նախաձեռնության պահանջին, սակայն մի բանում վստահ է. եթե այդ գումարներն իսկապես գյուղական համայնքներին օգնության գնան, ոչ մեկը չի բողոքի դրանից. «Թե ստորագրություն հավաքողները, թե ես, համենայնդեպս, ես չեմ ասել Էրեբունի-Երևանի տոնը մի արեք, Երևանի մասին օրենքում նախատեսված է, դա պետք է անել։
«Ես ասում եմ ՝ եկեք մեր վերմակին համապատասխան ոտքներս մեկնենք։ Այն ծախսերը, որ, մասնավորապես, անցյալ տարի արվեցին, դա մոտավորապես 120 միլիոն Երևանի բյուջեն էր, ընդհանուր մոտ 200 մլն, մնացածը՝ մասնավոր ներդրումներ։ Ես նշեմ, որ այդ ծախսերի մեջ՝ 120 միլիոնի մեջ, կա մոտ 50-55 միլիոն, որը Երևանի սոցիալապես անապահով ընտանիքններին այս տոնի առթիվ տարբեր սարքավորումներ է նվիրում, որը ողջունելի է, թող դա լինի, թող ինչ-որ բան լինի, ամբողջությամբ չեմ ասում տոնը չանեն։ Բայց այդ ահռելի քաղքենի ծախսերը, որ արվում է Երևանում՝ ավելի նշանակալի դարձնելու այդ օրը, քան մեր անկախության տոնակատարության դեպքում է արվում։ Այ այս չեմ հասկանում»,-նշել է տիկին Բախշյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում