
Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ռուսական գերատեսչության հաղորդագրությանը։
«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: