Չինարիի գյուղապետ. «Չենք նեղսրտում և չենք լքում մեր գյուղերը. «Հրապարակ»
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս պահին հարաբերական անդորր է։ Գյուղացիները միշտ էլ պատրաստ են կռվի, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը։
«Մենք արդեն 25 տարի այս պայմաններում ապրում ենք, բայց չենք նեղսրտում և չենք լքում մեր գյուղերը։ Մենք ունենք հզոր հայոց բանակ։ Ճիշտ է, թշնամին նենգ է ու կարող է կրակել խաղաղ, աշխատող այգեգործի վրա, բայց չի կարող կոտրել մեր կամքը»,- ասել է Սողոյանը։
«Գյուղերում մարդիկ միշտ պատրաստ են, որսորդական հրացանները երբեք չեն հանգրվանում նկուղներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում