«Ժողովուրդ». Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որևէ տեղեկություն իմանալ և մշտապես՝ ճիշտ ու հստակ:
Սակայն հիմա նրանց և հատկապես Գեղարքունիքի մարզի համայնքապետերին մարզպետարանից հրահանգված է լրագրողների հետ խոսելու դեպքում միայն ասել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նույնն է, առանց փակագծեր բացելու: Նկատենք՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից ուղիղ այս հրահանգը իջեցրել են ավելի շատ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի վրա, քանի որ Սյունիքի համայնքապետերին չեն կարողանում ենթարկեցնել. նրանք ավելի անկախ են:
Եվ այս օրերին նրանցից շատերը չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելու պարագայում փորձում են հերքել այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են սահմանային իրավիճակի հետ կապված: Եվ, դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունն է սկսել ակտիվ հայտարարություններ անել և իր տեսանկյունից ներկայացնել սահմանում տիրող իրավիճակը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին