ՀՀ ԱԳՆ-ն այդ փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի. Ավետ Ադոնց
«Անկեղծ եմ ասում, այդ փաստաթղթից գաղափար չունեմ»,- այսօր Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ-ն փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի։
«Զարգացումները տեղի են ունենում շատ արագ, այնուամենայնիվ, այդ հարցերի հասցեատերը կառավարությունն է։ Ես այստեղ եմ որպես փոխարտգործնախարար, իսկ արտգործնախարարը գործուղման մեջ է, ես նաև նրա պաշտոնակատարն եմ, բայց այլ պատասխան տալ, իմ մանդատը թույլ չի տալիս։ Ես այդ փաստաթղթից տեղյակ չեմ»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք վերսկսվելու են Սև լճի շուրջ բանակցությունները, կամ արդյո՞ք ձևաչափի փոփոխություն չկա, Ավետ Ադոնցն պատասխանեց՝ ասելով, որ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջև, ԱԳՆ-ն, իհարկե, տեղյակ է։
«Տեղյակ եք, որ երեկ ադրբեջանական կողմը չեկավ բանակցություններին, այսօր առավոտվա ժամը 7-ից ճանապարհներին ենք, որևէ տեղեկություն չունեմ»,- տեղեկացրեց նա։
Հարցին, թե ինչպես կարելի է ներկայիս իրավիճակը բնութագրել, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց. «Սա ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից, սա միանշանակ է։ Սա այն պարտադիր քայլն է, որ իրենք պետք է անեն, որ հետագայում շարունակվեն ինչ-ինչ քննարկումները»։
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու». ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին