ԱՄՆ-ն արգելում է Ղրիմը ռուսական համարել
Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են արգելել դաշնային գործակալություններին Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իշխանության ճանաչումը: Այդ օրինագծին աջակցում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, օրինագիծը միաձայն ընդունվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Նախաձեռնությունն արգելում է դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ցանկացած գործողություն, որը ենթադրում է թերակղզու օդային տարածքում և տարածքային ջրերում Ռուսաստանի իշխանության ճանաչում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու դիտավորյալ բռնակցումը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան, հիշեցրել էր, որ Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, թերակղզու վերամիավորումը երկրի հետ տեղի է ունեցել միջազգային իրավունքի համաձայն:
2014-ի մարտին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինան ամեն ինչ անում է Ղրիմը վերադարձնելու համար
- Ղրիմը Միացյալ Նահանգներին հորդորում է Ալյասկան վերադարձնել Ռուսաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են