Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
«Ինձ համար հասկանալի չէ մեղադրանքն այն պարզ պատճառով, որ չեմ ծանոթացել ու չեմ ծանոթանալու, ինձ դա չի հետաքրքրում: Հատուկ քննչական ծառայությունը որպես պետական մարմին այևս չեմ ընդունում, քաղաքական պատվեր կատարող մարմին է»,- ՀՔԾ դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը:
Նա ընդգծեց՝ իրենց սարքած խաղի մեջ ցանկություն չունի խաղալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Գեղամ Նազարյանը տեղեկացրել էին, որ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը. «Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո»:
Արմեն Գևորգյանն ասաց, որ երկու օր առաջ Հատուկ քննչական ծառայություն ներկայանալու ծանուցագիր է ստացել, այսօր ժամը 9:00-ից ՀՔԾ-ում են:
«Խոսքը հետևյալի մասին է. դեռևս անցած տարի ապրիլի 16-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և վերջում ասվում, որ Արմեն Գևորգյանն այդ ամեն ինչի հետ առնչություն ունի: Մասնավորապես, իմ հարազատների, իմ բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, ես այդ ամեն ինչ լվացել եմ, եթե ճիշտ եմ հասկանում: Բայց այն ժամանակ մեղադրանք չէր առաջադրվել, որովհետև, կարծում եմ, այն ժամանակ նաև քննություն էր հասկացել, որ աբսուրդի ժանրից է: Բայց իրենք հաջորդ քայլն են արել՝ այդ գույքերի վրա կալանք են դրել:
Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել, դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է: Այս պահի դրությամբ ունենք այդ իրավիճակը»,- նշեց նա:
Նրա խոսքով, այս պայմաններում՝ սահմաններում տիրող իրավիճակ, առկա մարտահրավերներ, իրեն որոշել են մեղադրանք առաջադրել, որպեսզի գույքի վրա կալանք դնելը հիմնավորված լինի. «Մարդ պետք է էլեմենտար մի քիչ քթի ծակ ունենա այն առումով, որ հասկանա՝ երբ, քաղաքական ինչ պայաններում, ինչ վիճակում ինչ որոշումներ է կայացնում:
Պատկերացնում եք՝ սահմաններում տիրող իրավիճակի պարագայում, երկրում այս մարտահրավերներին, որոշել են ինձ մեղադրանք առաջադրեն, որպեսզի այդ գույքերի վրա կալանք դնելը հիմնավորված լինի: Տարածված տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես են վարվում մեր զինվորականների հետ: ՀՔԾ-ն փոխանակ զբաղվի այդ փաստերով, զբաղվում է մահացած մարդկանց գույքերն ինձ վերագրելով:
Երկրորդ, հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»:
Արմեն Գևորգյանն ասաց, որ հրաժարվել է ընդհանրապես որևէ գործ ունենալ Հատուկ քննչական ծառայության հետ: Նա նշեց, որ շփվում է մարզերում, Երևանում իր գործընկերների համար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, ինչ-որ անհասկանալի նյութերի նախապատրաստման, տարիներ շարունակող քննվող քրեական գործերով ինչ-որ պարզաբանումներ ստանալու և այլն:
«Այսօր ակնհայտ է, որ այսպես կոչված մեր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ իրենց դեմ պայքարելու ցանկությունը և վճռականությունը կոտրվի: Կարծում եմ՝ նմանատիպ օյնբազություններից դրանք ավելանում են, ամրապնդվում: Մեր դաշինքն արդեն շատ կազմակերպված է, աշխատանքները դրված է շատ ճիշտ հունի և ռեյլսերի վրա, այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել այդ գործընթացը»,- ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքառաջադրելու մասին
- Նիկոլ Փաշինյան և պետական շահերն անհամատեղելի հասկացողություններ են. Արմեն Գևորգյան
- «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելուց անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․Այլընտրանքային նախագծեր խումբ
- «Հայաստան» դաշինքի հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ
- Այսպիսի անընդունելի վարքագծի կրկնվելու դեպքում կնախաձեռնվեն կտրուկ իրավական գործընթացներ. «Հայաստան» դաշինք
- Արմեն Գևորգյան. Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան