Փաստաբան. Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին։ Արմեն Գևորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։
Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսևորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել և չի պատրաստվում կատարել։
Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում և իր ամբողջ ներուժը դնել Հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու և կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- Փաստաբաններ. Արմեն Գևորգյանը չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք չի ստորագրելու
- Արմեն Գևորգյան. Իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում
- Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
- ՀՔԾ-ն՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքառաջադրելու մասին
- «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելուց անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․Այլընտրանքային նախագծեր խումբ
- Արմեն Գևորգյան. Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն