Ալիևի դեմը կզել է ու սրան ինչ ասի՝ էտ էլ անելու է․ Բաբկեն Հարությունյան
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ընթացքում ներկայացրեց մարզեր կատարած այցերից քաղաքացիների հետ հանդիպումներն ու փոխանցեց նրանց խոսքը Կառավարության շենքում գտնվողներին։
«Մարդիկ ասում էին՝ այս շենքում նստած դավաճանը մի փոքր արժանապատվություն ունի, թե՞ չէ։ Չի հասկանում ուր է տանում մեր երկիրը։ Ինձ խնդրել են սրան փոխանցեմ, որ երբեք ներում չեն շնորհելու։ Իմ պատասխանը եղել է այն, որ այս շենքում վեր ընկածը, այո′, չունի որևէ արժանապատվություն, հետևաբար, սա թքած ունի հասարակության կարծիքի վրա։ Սա դրսին պարտք ունի տալու։ Ալիևի դեմը կզել է ու դա սրան ինչ ասի՝ էտ էլ անելու է։ Ժողովուրդ հերթը ձերն է»,- ասաց Բաբկեն Հարությունյանը։
Միևնույն ժամանակ նա քաղաքացիներին հորդորեց չսպասել մինչև ընտրություններ՝ դուրս գալ փողոց և պայքարել։
«Արժանապատիվ քաղաքացիներ դուրս եկեք փողոց։ Եկեք միացեք մեզ մինչև ընտրություններ, որ էդ կապիտուլյանտին դուրս շպրտենք էս շենքից»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան