Պուտինը հանձնարարել է տարհանել Գազայի հատվածը լքել ցանկացող ՌԴ և ԱՊՀ երկրների քաղաքացիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Գազայի հատվածից Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների քաղաքացիների տարհանման մասին, եթե նրանք նման ցանկություն հայտնեն: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ բովանդակության փաստաթուղթ է տեղադրված է Իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:
Նշվում է, որ հրամանագրի ստորագրումը պայմանավորված է Իսրայելի զինված ուժերի ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Արտաքին հետախուզության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին, պետք է որոշեն մարդկանց տարհանման ժամանակացույցը ու ձևաչափը՝ հաշվի առնելով Գազայի հատվածում իրավիճակի զարգացումը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՌԴ Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցված, պետք է ապահովի տարհանվածների տեղափոխումը Մոսկվա:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ սահմանված կարգով կատարել սույն հրամանի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները»,-ասված է հրամանի մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայի հատվածին իսրայելական բանակի ավիահարվածների հետևանքով սպանվել է Պաղեստինի 230 խաղաղ բնակիչ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական ինքնաթիռները հարվածում են «Համասի» զենքի պահեստներին
- Գազայում սկսված բռնությունները տարածվում են Իսրայելի քաղաքներում
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռի արձակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու