Չի՛ կարելի, երկիր ենք կորցնում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք. Գորգիսյանը՝ իշխանություններին
«Պարո՛ն վարչապետ, չեմ հավատում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, իր խոսքով, բոցաշունչ ելույթին։
Նա նշեց, որ երկու օր է մի հարց է շրջանառվում՝ արդյո՞ք քննարկվում է Տավուշի գյուղերի հանձնման հարցը, բայց այդպես էլ այդ հարցին հստակ պատասխան չտրվեց։
«Իմքայլական հարգելի պատգամավորներ, որ հիմա այդտեղ ծամածռություն եք անում, դուք հասկանո՞ւմ եք՝ հանրությունը չի հավատում այս կիսատ-պռատ ստերին։ 40 օր դուք խաբեցիք հանրությանը, թե հաղթում ենք։ Այն ամենն, ինչ Փաշինյանն ասել էր՝ չի անելու, եղավ, և հիմա, որ այստեղ ասվում է՝ չի լինելու այսինչ բանը, բայց որևէ բառ հստակ չի նշվում, մարդիկ չեն բավարարվում, նրանց մոտ մնում են հարցեր և շարունակելու են քայքայել նրանց։
Դուք, սիրելի՛ իշխանություն, և Միշիկը, իրար արժանի եք։ Ամեն ինչ կառուցում եք ստի, մարդկային վախերի, մանիպուլյացիաների վրա և վախենում եք խոսել սեփական ժողովրդի հետ։ Այո՛, այս ամենի մասին կարելի էր խոսել պարզ ու հստակ։ Կարելի էր ասել՝ ինչ պրոցեսների մեջ ենք մենք հիմա»,- նշեց պատգամավորը։
Ապա, դիմելով իշխանություններին՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Չի՛ կարելի, երկիր ենք կորցնում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք»։
Հարակից հրապարակումներ`
- Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. Փաշինյան
- 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
- Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին