ԵՄ հանձնակատար․ Անհրաժեշտ են նորացված ջանքեր՝ ԼՂ հակամարտության բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման համար
Եվրոպական խորհրդարանում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկումը, որում ելույթ ունեցած պատգամավորները միասնաբար Ադրբեջանին կոչ արեցին անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձնել այ գերիներին՝ ռազմական ու քաղաքացիական, գերեվարված պատերազմի ժամանակ ու նրանցից հետո։
Քննարկման վերջում ելույթ ունեցավ Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին, որը հայտարարեց, որ ստացել են խորհրդարանի ավելի քան 120 անդամների նամակը՝ հայ գերիների վերադարձի պահանջով։
«ԵՄ-ն հստակ դիրքորոշում ունի։ Մենք բազմիցս երկու կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել հրադադարի համաձայնագիրը։ Մենք նաև նրանց կոչ ենք արել փոխանակել ռազմագերիներին ու ազատ արձակել բոլոր մյուս գերիներին՝ անկախ թե ինչ հանգամանքներում են նրանք ձերբակալվել՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի ու հրադադարի համաձայնագրի։ Բոլոր հայ ձերբակալվածների ազատ արձակումը էական է՝ վստահություն ձևավորելու համար»,- ասաց հանձնակատարը։
Հանձնակատարը կարևոր համարեց նաև ականների քարտեզների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, բորբոքող հռետորաբանությունից խուսափելը։
«ԵՄ-ն պատասխանատվության կոչ է արել՝ միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտման համար։ Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի մասին հաղորդումները, կամ այլ պատերազմական հանցագործությունները, որ հնարավոր է տեղի է ունեցել վերջին բախումների ժամանակ, պետք է խորապես հետաքննվի։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միջազգային ու անկախ արդարադատության մեխանիզմներին ու աջակցելու նման պնդումների անկախ հետաքննությանը»,-ասաց Հելենա Դալլին։
Հանձնակատարն ասաց, որ անհրաժեշտ են նորացված ջանքեր՝ բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման համար։
«ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մենք պատրաստ ենք նպաստել երկարատև, համապարփակ կարգավորման ձևավորմանը»,- ասաց հանձնակատարը։
Հիշեցնենք, որ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր երեկոյան։
Հարակից հրապարակումներ`
- Սկանդալային է, որ Եվրոպան իր ձայնը չի բարձրացնում ընդդեմ քրիստոնյա հայերի էթնիկ ու կրոնական զտման․ Սիլվիա Սարդոն
- Կողմե՞րը. այս հակամարտությունում կա միայն մի կողմ, որն արհամարհում է հումանիտար իրավունքը և դա Ադրբեջանն է.ԵԽ-պատգամավոր
- Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան