Քաղաքական 13:32 20/05/2021 Տարածաշրջան

Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին․ բանաձևի նախագիծ

Եվրոպական խորհրդարանը քննարկում է  «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։

Նախագծում Եվրոպական խորհրդարանը հղումներ է կատարում  Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը, Human Rights Watch-ի զեկույցը՝ «Ադրբեջան. կալանքի տակ բռնության ենթարկված հայ ռազմագերիներ», ԵՄ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ՄԻԵԴ որոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ միջանկյալ միջոցառումների վերաբերյալ։

Եվրոպական խորհրդարանը, նկատի ունենալով, որ 1988-1994թթ. Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմից ի վեր միջազգային հանրությունը փորձում է միջնորդել հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, նշում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված բախումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը խլեց ավելի քան 5 000 զինվորի կյանք, վիրավորվեց և սպանվեց հարյուրավոր, իսկ հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվեցին, մինչդեռ բնակչությունը շարունակում է տառապել`հարազատների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության պակասի, հումանիտար օգնության հասանելիության խոչընդոտների պատճառով։

Խորհրդարանը նշում է եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է, որ ռազմագերիները, պատանդները և այլ ձերբակալվածները, ինչպես նաև սպանվածների աճյունները պետք է փոխանակվեն։

Ասվում է, որ ռազմական գործողությունների դադարեցվելուց ի վեր իրականացվել են բանտարկյալների, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական անձանց փոխանակումներ, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 4-ին,  մինչդեռ, ըստ մտահոգիչ հաղորդագրությունների, մոտ 200 հայեր գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ բողոքներ է ստացել Ադրբեջանի կողմից գերեվարված 249 հայերի վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը ժամանակավոր միջոցներ է կիրառել 229 հայերի նկատմամբ։ ՄԻԵԴ-ը 2021 թ.-ի մարտի 9-ին եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել այդ միջոցները`գնահատելով տրամադրված տեղեկատվությունը որպես չափազանց ընդհանուր և սահմանափակ։

Այս ամենը հաշվի առնելով, Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին՝ ռազմական և քաղաքացիական անձանց, և որ Ադրբեջանը հետագայում զերծ մնա կամայական ձերբակալություններից:

Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության ժամանակ իր գերության մեջ պահվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության մասին, ներառյալ գերության մեջ մահացածների մասին։
Արտահայտում է իր լուրջ մտահոգությունը հավաստի հաղորդումների վերաբերյալ, ըստ որոնց՝ հայ ռազմագերիները և այլ գերիներ նվաստացուցիչ պայմաններում են պահվել։

Հիշեցնում է, որ ներկայումս չկա հրապարակայնորեն հասանելի հավաստի տեղեկատվություն հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցի ռազմագերիների և ձերբակալվածների մասին։

Խստորեն դատապարտում է 2021 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Ադրբեջանի իշխանությունները դատարկ ինքնաթիռ են ուղարկել, որը ենթադրվում էր հայրենադարձել հայ կալանավորներին. սա համարում է գործողություն, որը ցույց է տալիս Ադրբեջանի կողմից ընդհանուր առմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը հայ կալանավորվածների և նրանց ընտանիքների նկատմամբ։

Պնդում է հրատապ անհրաժեշտությունը`զերծ մնալ ցանկացած թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրել։

Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ։

Կարևորում է անհապաղ անհրաժեշտությունը `ապահովելու, որ հումանիտար օգնությունը կարողանա հասնել կարիքավորներին, ապահովվի հայ բնակչության և նրա մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, և որ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը։

Հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարվող միջազգային հանրության ջանքերը`գտնելու խաղաղ, տևական, համապարփակ և կայուն լուծում ԵԱՀԿ 2009 թ. Հիմնարար սկզբունքների հիման վրա (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, և ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը)՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու նպատակով։

Հիշեցնում է, որ դրան կարելի է հասնել միայն բանակցային քաղաքական լուծման միջոցով, կոչ է անում կողմերին վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը առաջին իսկ հնարավորության դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Ափսոսանք է հայտնում, ԵԱՀԿ Մինսկի խմբին մասնակցող ԵՄ անդամ երկրները չեն մասնակցել հրադադարի մասին համաձայնագրի միջնորդությանը, և որ ԵՄ-ն առաջնորդություն չի ցուցաբերել։
Ափսոսանք է հայտնում Բաքվում այսպես կոչված «ռազմավարի» զբոսայգու բացման կապակցությամբ։

Կոչ է անում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչին և Հանձնաժողովին առաջարկել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար և աջակցել կայունության, վերակառուցման, վստահության ամրապնդման և հետպատերազմյան վերականգնման ջանքերին։

Կոչ է անում Հանձնակատարին՝ անդամ պետությունների հետ միասին, 2021-ի աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում անդրադառնալ նաև Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}