Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
«Սա ընդամենը սկզբնահատվածն է, կազմակերպչական հարցերն են որոշվում հրապարակված հավելվածով, մնացածը լինում են հավելավծներով՝ սահմանագծում, սահմանազատում: Այս հրապարակված հավելվածը չէ կարևորը»,- Հանրապետության հրապարակում լրագրողին ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ խոսելով Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության հրապարակված հավելվածի մասին, որը պետք է ստորագրվի:
Նա նշեց, որ բուն մասը կամ գաղտնի է հենց իրավական առումով, կամ ուղղակի այս պահին գաղտնի է պահվում հասկանալի պատճառներով:
«Քարտեզները, որոնցով մինչ այսօր էլ GPS-ով սահմանագծումն արվում էր, Խորհրդային միության գլխավոր շտաբի վերջին քարտեզներն էին, որոնք այն ժամանակ գաղտնի էին: Վերջին տարիներին գաղտնազերծվել են:
Դրանք ոչ մի կերպ չէին կարող միջազգային իրավունքի աղբյուր լինել, պարզապես Հայաստանը կապիտուլացված է իր ղեկավարությամբ հանդերձ և դրանով էին անում»,- ասաց ադրբեջանագետ Է. Էլբակյանը:
Նա նշեց, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր գրառման մեջ մի սկբունքը սա էր համարել, երկրորդը՝ աշխարհագրական նպատակահարմարությունը, երրորդը՝ գետնի վրա եղած իրավիճակը:
«Սա արդեն կապիտուլյացիայի քառակուսի է՝ այսինքն խցկված են բոլոր այն սկզբունքները, որոնք շահեկան են Ադրբեջանի համար»,- նշեց փորձագետը:
Է. Էլբակյանը բացատրեց նաև, թե ինչ է նշանակում աշխարհագրական նպատակահարամարություն. «Օրինակ, ինչ-որ մի պատճառով կամ գետնի վրա առկա վիճակով, կամ քարտեզով ինչ որ մի կետ Ադրբեջանին է պատկանում, բայց դեպի այդ կետ իրենք լավ սնուցում չունեն, որովհետև Հայաստանի կողմից նշանառության տակ են կամ այդ կետերը պատկանում են Հայաստանին: Իրենք հայտարարելու են, որ աշխարհագրական նպատակահարմարություն է, եթե սա մերն է, մնացածն էլ տվեք մեզ»:
Ինչ վերաբերում է գետնի վրա առկա վիճակին, նա նշեց. «Պատասխանատվությամբ եմ այս թիվն ասում՝ վերջին մեկ շաբաթում Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնել 11 հազար հեկտար տարածք»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն այդ փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չունի. Ավետ Ադոնց
- Արմեն Աշոտյան. Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
- Այսօրվա տեսած քարտեզից ակնհայտ էր, որ Սև լճի մեծ մասը ՀՀ տարածքում է. Անդրեա Վիկտորին
- Ժամը 17։00-ից լինելու ենք Հրապարակում
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց
- Դու հայ ժողովրդի անունից ինչ-որ բան ստորագրելու բարոյական իրավունք չունես. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Մենք պարտավոր ենք փրկել մեր երկիրն այն խեղկատակ պատուհասից. Էդգար Ղազարյան
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- Այն, ինչ պատրաստվում է անել վիժվածքը, էլ ավելի սարափելի է․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան