Իսրայելական ինքնաթիռները հարվածում են «Համասի» զենքի պահեստներին
Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) ինքնաթիռները հարձակվել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման զենքի պահեստների վրա: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ պահեստները գտնվել են կենտրոնական ճամբարում՝ «Համասի» ռազմաօդային ուժերի բրիգադի հրամանատարի տեղակալի և Խան Յունիս քաղաքում գրոհայիններից մեկի տներում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին Գազայի հատվածում «Համաս» շարժման թունելների ցանցի «վնասազերծման» մասին:
Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվեց վերջին տարիների ամենամեծ սրացումը: Իսրայելի բանակը և Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածում շարունակում են հրթիռային հարձակումները՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Համասի և Իսրայելի միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին
- Գազայում սկսված բռնությունները տարածվում են Իսրայելի քաղաքներում
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռի արձակման մասին
- Պաղեստինցիներ. Հայերը մեր ընկերներն են և մենք պատրաստ չենք ընդունելու թուրքերի օգնությունը
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին