«Լավրով-Բլինկեն հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տևել». Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ երեկ Իսլանդիայում կայացած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կառուցողական բնույթ ուներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ասել է, որ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տևել։
«Այս հանդիպումը լուսաբանող ամերիկացի, ռուս, տեղացի լրագրողները մի փոքր լարվել էին այդ հանգամանքից», - ասել է Զախարովան:
Ըստ նրա, «սովորաբար լրագրողները, հատկապես ամերիկյան ԶԼՄ-ներից, տեղերից ինչ-որ բան են բղավում, երբ կողմերը դեռ ողջունում են իրար, բայց այս անգամ հանդիպումն այնքան կառուցողական էր, որ նման ոչ մի դեպք չի եղել»:
Լավրովի և Բլինկենի հանդիպումը Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի օրակարգում էր: Հանդիպումից հետո Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարն ասել էր, որ կողմերը նախագահներին կառաջարկեն հանդիպել, այդ թվում ՝ ռազմավարական կայունության հարցեր քննարկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու