Խաղաղապահները 3.5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել բռնագաղթվածներին և բազմազավակ ընտանիքներին
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտում հումանիտար ակցիա են անցկացրել:
ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Խաղաղապահներն ակցիայի ընթացքում Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների տրամադրած մարդասիրական օգնությունը փոխանցել են բազմանդամ ընտանիքներին և բռնագաղթվածներին:
«Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հայտի համաձայն, ռուս խաղաղապահները ավելի քան 3,5 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին: Պատերազմից տուժած Արցախի շրջաններից բռնագաղթած և ներկայումս Ստեփանակերտում բնակվող մարդիկ կարողացան ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրեր` երեխաների և մեծահասակների հագուստ և կոշիկ, լվացքի փոշի, կերակուր պատրաստելու գազաօջախներ, տների ջեռուցման միջոցներ, անկողնային պարագաներ, բարձեր, վերմակներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական պարագաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին են փոխանցել ավելի քան 155 տոննա հումանիտար օգնություն՝ ներառյալ բժշկական սարքավորումներ և առողջության հաստատությունների առաջնային ախտորոշման պարագաներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները կազմակերպել են հումանիտար օգնության փոխանցումը ԼՂ կարիքավոր բնակիչներին
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ
- Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրին է փոխանցվել ռուսական հումանիտար բեռը