WSJ. Համասի և Իսրայելի միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին
Գազայի հատվածը վերահսկող Համաս շարժման ու Իսրայելի իշխանությունների միջև հրադադարը կարող է ուժի մեջ մտնել ուրբաթ օրը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի երեկոյան հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ու արտասահմանյան աղբյուրները:
Ըստ պարբերականների՝ Եգիպտոսի իշխանություններն առաջընթաց են գրանցել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում: Միևնույն ժամանակ, լրատվական գործակալության աղբյուրները նշում են, որ Իսրայելի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ հրեական պետության իշխանությունները «մոտենում են իրենց նպատակների իրականացման ավարտին»: «The Wall Street Journal»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես կարծում է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի այս շաբաթ:
Ավելի վաղ «Ֆաթահ» շարժման կենտրոնական կոմիտեի գործադիր քարտուղար Ջիբրիլ Ռաջուբը հայտարարել էր, որ Համաս շարժման և Իսրայելի իշխանությունների միջև հրադադարի մասին համաձայնություն կարող է ձեռք բերվել 24 ժամվա ընթացքում: Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելին անհրաժեշտ կլինի ևս մի քանի օր պաղեստինցի արմատականների դեմ ռազմական գործողությունն ավարտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռի արձակման մասին
- Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին
- Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռների արձակման մասին