Հունաստանի ԱԳՆ․ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի
Հունաստանի արտաքին գոծերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։
«Հայաստանի սահմանի երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,-ասվում է թվիթերում ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինվորները ներխուժել են Հայաստանի պետական սահմանները և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի փորձագետ. Իրանը պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը և ՌԴ հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը
- Հնդկաստանն Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել ուժերն ու դադարեցնել սադրանքները
- ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա