Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
«Գերագույն սուտասանը հասցրել է նրան, որ Ալիևը ստիպում է նրան գրավոր հաստատել վերջնագրերին համաձայնությունը: Եվ մենք, նրան թույլ տալով նստած մնալ աթոռին, մեզ զրկել ենք ընտրությունից:
Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ ֆեյսբուքում»,- Թելեգրամ ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա նշել է.
«1.Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:
2. Սրա մեջ կա նաև գաղտնիացված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։
3.Նիկոլը համաձայնվել է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։
4. Նա ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. մինչև ընտրությունները հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից և գոնե մի քանի գերի վերադարձնել, և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունը ապահովելու համար:
Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
Սրանից խուսափելու միակ միջոցը հնարավորինս շուտ ազատվելն է Նիկոլից: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակ վիճակը շարունակվելու է»: