«Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ:
«Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է։
Այն մի կողմից ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի, խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ շեղել ուշադրությունը կապիտուլյանտ վարչակազմի կողմից հայ ժողովրդի հետևողականորեն և անշեղորեն իրականացվող հայրենազրկումից:
«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը:
«Պատիվ ունեմ» դաշինք
Արթուր Վանեցյան»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Արմեն Գևորգյանը չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք չի ստորագրելու
- Արմեն Գևորգյան. Իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում
- Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
- ՀՔԾ-ն՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքառաջադրելու մասին
- Նիկոլ Փաշինյան և պետական շահերն անհամատեղելի հասկացողություններ են. Արմեն Գևորգյան
- «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելուց անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․Այլընտրանքային նախագծեր խումբ