Այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից. Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ամենավատ երազում, անգամ, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը կիջնի այն աստիճանի, երբ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերապահելով մի անմեղսունակ խաբեբայի, անտարբերությունից կուրացած, համառորեն կգնա դեպի կործանում...Այնինչ, իրականում այսօր մենք հենց այդ ընթացքի մեջ ենք...
Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշության շարժումը օր-օրի խժռում է մեզ, իսկ մեր աչքերն ու ականջները տակավին փակ են... Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես շարունակ... Ու փոխանակ, այդ հրեշավոր անտարբերության սերմնացանին երկրի ցանկացած անկյունում հանդիպելուց երես թեքեն, ոտի տակ գառ են մորթում, չգիտակցելով հանդերձ, որ այդպես շարունակելու դեպքում, վաղն իրենք են հայտնվելու մորթվող գառան կարգավիճակում, բայց արդեն թշնամու ոտի տակ...
Գոնե այսքանից հետո կարո՞ղ է «հայի հետին խելքն» աշխատել (իհարկե, եթե այդպիսինն իրականում կա), թե շարունակելու ենք անել այն, ինչի արդյունքում ավանդաբար կորցրել ենք...
Հ.գ.- Խոսքս, հատկապես, ուղղված էր Երկիրը քանդողի ոտի տակ «գառ մորթողներին...»:
Հարակից հրապարակումներ`
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է. Տիգրան Աբրահամյան
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- Երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ հանրույթի. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Այսպես դատարկաբանելու արդյունքում ի՞նչ հանգրվանի կարող է հասնել հայկական պետականությունը.
- Սենոր Հասրաթյան. Այս ո՞ւր ենք հասել
- Սենոր Հասրաթյան. Շուշի. Զարգացումների ինչպիսի հաջորդականություն է ունեցել 29-ամյա վաղեմություն ունեցող ռազմագործողությունը
- Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ.