Սկանդալային է, որ Եվրոպան իր ձայնը չի բարձրացնում ընդդեմ քրիստոնյա հայերի էթնիկ ու կրոնական զտման․ Սիլվիա Սարդոն
«Սկանդային է, որ Եվրոպան իր ձայնը չի բարձրացնում ընդդեմ քրիստոնյա հայերի էթնիկ ու կրոնական զտման։ Մոտ 250 հայեր գերեվարվել են ու չեն վերադարձվել, եկեղեցիներ են պղծվել, գերեզմաններ են քանդվել։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան մոլեռանդ է ագրեսորը։ Բաքվի ռազմավարի այգին ատելության թանգարան է»,-հայտարարեց պատգամավոր Սիլվիա Սարդոնը՝ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկմանը։
Կանաչների անունից հանդես եկող Ջորդի Սոլեն հայտարարեց, որ հրադադարից 6 ամիս անց իրավիճակը տեղում փխրուն է, ինչը վկայում է Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին ներխուժումը։
«Լեռնային Ղարաբաղի ստատուսը հեռու է կարգավորված լինելուց։ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը պետք է ապահովվի բոլոր միջոցներով, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգությունը»,-ասաց պատգամավորը։
Ֆրանսուա-Քսավիեր Բելլամին իր խոսքում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմանը ներգրավված են եղել նաև ահաբեկիչներ, որոնց ֆինանսավորել է Էրդողանը։
«Ադրբեջանը հրաժարվում է ասել, թե քանի մարդ է դեռևս պահվում։ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ տառապում են, նրանք չգիտեն, իրենց որդիները մահացած են, ձերբակալված։ Նարեկ, Նորիկ․․․, կան շատերը, որոնց մասին մենք մտահոգ ենք։ Ալիևը խոսում է խաղաղության մասին, ինչպե՞ս հավատանք, եթե նա այսօր էլ խախտում է Հայաստանի սահմանը»,-հայտարարեց Բելլամին։
Պատգամավոր Լուկաս Ֆորրլասը հայտարարեց, որ երբ «Ալիևի ու Էրդողանի պատերազմական մեքենան գետնին էր հավասարեցնում Լեռնային Ղարաբաղն իրենց դրոններով, դուք բացակա էիք։ Երբ Ադրբեջանն ու Թուրքիան տոնում էին իրենց հանցագործությունները, դուք ուղղակի կանգնած նայում էիք»։
«Այսօր, ամիսներ անց, հարյուրավոր հայեր մնում են ձերբակալված Ալիևի ձեռքում։ Ես կոչ եմ անում ձեզ՝ փրկել Եվրոպայի արժանապատվությունը, կանգնել հայ ժողովրդի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»,-ասաց Ֆուրլասը, հավելելով, որ Ալիևին պետք է ստիպել, որ նա վերադարձնի գերիներին։
Հարակից հրապարակումներ`
- Կողմե՞րը. այս հակամարտությունում կա միայն մի կողմ, որն արհամարհում է հումանիտար իրավունքը և դա Ադրբեջանն է.ԵԽ-պատգամավոր
- Անկախ Ադրբեջանն ինչ անուն կտա հայ գերիներին՝ նրանք պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ Անդրեյ Կովաչև
- Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին․ բանաձևի նախագիծ
- Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան