Վրաստանը նախատեսում է մինչ ամառ բացել ցամաքային սահմանները
Վրաստանի իշխանությունները նախատեսում են մինչև ամառ բացել ցամաքային սահմանները: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ ցամաքային սահմանների բացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ կորոնավիրուսի երրորդ ալիքն ավարտվի:
«Ցամաքային սահմանների բացումը կնպաստի հարևան երկրներից զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Կարծում ենք, որ մինչ ամառային սեզոնը կկարողանանք բացել ցամաքային սահմանը անվտանգ, շատ լուրջ վերահսկողության ներքո, մոտավորապես այնպես, ինչպես արվեց օդային սահմանի դեպքում»,- լրագրողներին ասել է վրաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք աշխատում ենք ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
- Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է առաջին հերթին հարևան երկրներում համաճարակաբանական իրավիճակից․ Էկատերինե Տիկարաձե
- Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանի բացման հնարավորությունը
- Վրաստանի կառավարությունը դեռ չի պատրաստվում բացել ցամաքային սահմանները