Բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բանակի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ հայտնի ստորացուցիչ տեսանյութ, անպաշտպան սահման, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստ և այլն, առաջին միտքը որ շատերի մոտ ծագեց այն է, որ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։
Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն։ Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն անկասկած պետք է հաշվի առնել։
Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։
Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։
Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի։
Մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։
Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում։
Հետևաբար բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը դիմել է դատախազություն. «Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին»
- Վարդան Ոսկանյան. Ինչ-որ լամուկների մտքով ամենաքաղցր երազում անգամ չէր կարող անցնել, որ կարող են նման կերպ վարվել մեր դիրքապահների հետ
- ՄԻՊ. Մայիսի 17-ին ադրբեջանցիների կողմից հայ ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան