Հրապարակվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության հավելվածը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի թելագրամի ալիքով քիչ առաջ տարածվեց շատ շուտով ստորագրվելիք Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության ողջ տեքստը։
Հիշեցնենք, որ նման փաստաթղթի մասին առաջինը բարձրաձայնել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Այսօր արդեն կառավարության նիստում Փաշինյանը հաստատեց, որ կա նման փաստաթուղթ, և ինքն այն ստորագրելու է։
Հայտարարության հրապարակված հավելվածում ասվում է.
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին՝
1. Ի զարգացում այն ջանքերի, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ձեռնարկվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ին երեք երկրների առաջնորդների հայտարարություններին համապատասխան, ստեղծվում է համատեղ հանձնաժողով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով, որին կհետևի դեմարկացիան:
2. Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ձևավորում են պատվիրակություններ հանձնաժողովի շրջանակներում:
3. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ձևավորում է ազգային պատվիրակություն՝ իրականացնելու խորհրդատվական աջակցություն հանձնաժողովի շրջանակում:
4. Պատվիրակությունները գլխավորվում են հատուկ լիազորված ներկայացուցիչների կողմից նշանակված Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրության համապատասխան:
5. Հանձնաժողովը մինչև 2021 թ. հունիսի 30-ը անցկացնում է առաջին նիստը, որի արդյունքում ձևավորվում է հիմնական ուղղությունների և աշխատակարգի ցուցակ, ինչպես նաև հաստատում է փորձագիտական խմբի կազմը իշխանության և կազմակերպությունների կոմպետենտ մարմինների պաշտոնատար անձանց թվից:
6. Փորձագիտական խմբերը հաձնաժողովի նիստից հետո մեկամսյա ժամկետում ներկայացում են իրենց իրավասության շրջանակում միջոցառումների ցանկը:
7. Բոլոր հարցերը, կապված այս հայտարարության իրականացման ու հանձնաժողովի աշխատանքների նպատակների հասնելու հետ, կլուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում»:
Հարակից հրապարակումներ`
- Դու հայ ժողովրդի անունից ինչ-որ բան ստորագրելու բարոյական իրավունք չունես. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին. Իշխանությունը զավթելու առաջին օրից մարդ ու կնիկ Ադրբեջանի հետույքում եք
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. Միքայել Մինասյան
- Այն, ինչ պատրաստվում է անել վիժվածքը, էլ ավելի սարափելի է․ Միքայել Մինասյան