Ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՄԻՊ առաջարկի անհրաժեշտությունը
Մայիսի 15-ի ՄԻՊ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:
«Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Մայիսի 17-ին ադրբեջանցիների կողմից հայ ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ
- ՄԻՊ-ը զգուշացնում է իշխանությանը՝ սահմանազատումը կարելի է իրականացնել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ
- Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, սպառնացել են հովիվների. ՄԻՊ
- Ադրբեջանի հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների իրավունքները, երեխաների շահերը. ՄԻՊ
- Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը. ՄԻՊ
- ՄԻՊ-ն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ
- Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից․ ՄԻՊ
- ՄԻՊ. Ադրբեջանական զինվորականների արարքն ունի մարդկանց ահաբեկելու նպատակ
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները