Նաիրա Զոհրաբյան. Լեհական պատվիրակության երկու անդամներ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Հայ ռազմագերիների հարցը Եվրոպայի արժանապատվության հարցն է
«Մենք բոլորս հայ ենք»՝ երեկ Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների խնդրով բավականին բուռն քննարկման ժամանակ հայտարարեց կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը։
Նա նաև պնդեց, թե պետք չէ սպասել ու հուսալ, որ Ադրբեջանը կամովին վերադարձնելու է հայ ռազմագերիներին, որովհետև սեփական կամքով Ադրբեջանը դա չի անելու։ Լուկասը հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցը այսօր Եվրոպայի արժանապատվության հարցն է և կոչ է արել Եվրոպային լրջագույն սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ պարտադրելով վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է 607 կողմ և 27 դեմ ձայնով։
Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին, ովքեր, փաստորեն, պաշտպանում են ֆաշիզմը և ռազմական հանցագործությունները։ Իսկ լեհական պատվիրակության երկու անդամներ՝ Աննա Ֆոտիգան և Ռիշարդ Չարնեցկին այլևս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են։
Ուստիև՝ այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների և հայտարարությունների վերաբերյալ և առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։
Իսկ եվրոպական բարձր արժեքներից բղավող Լեհաստանին հեչ չէր խանգարի հետևել Եվրոպական խորհրդարանում իր երկրի պատգամավորների քվեարկությանը, որոնց զգալի մասը դեմ է քվեարկում հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանում հայ ռազմավարի խայտառակ ցուցահանդեսի փակմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հատման վտանգին»։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ Ադրբեջանն ինչ անուն կտա հայ գերիներին՝ նրանք պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ Անդրեյ Կովաչև
- Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիներին․ բանաձևի նախագիծ
- «Եվրախորհրդարանի պատգամավորները 245 հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել են ԵԽ և ԵՀ»