ՊՆ զրահափոխադրիչը 100 մետր գլորվել է ձորը, ժամկետային զինծառայողը մահացել է
Մայիսի 20-ին ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: ՊՆ-ից հայտնում են, որ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին