Պեսկովը փորձել է մեկնաբանել Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հայտարարության մասին հրապարակումները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անորոշ ձևով փորձել է մեկնաբանել սոցիալական ցանցերում տարածված սահմանազատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ենթադրյալ «հայտարարության» տեքստը, կոչ անելով զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին» և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա փխրուն նյութ է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար:
«Ընդհանրապես, սա այնքան փխրուն նյութ է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստիին»՝ ի պատասխան հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները